Գերակշռել են թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք: Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն: Կանխվել է նաև օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաև սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ և այլն: Արձանագրվել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:  

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել