46-ամյա վարորդը տեղում մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 14-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1971 թ. ծնված Արշակ Մելքոնյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել