Փրկարարները հայտնաբերել են մոխրացած դի

Հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:

Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 25 քմ):

Փրկարարները ներսում հայտնաբերել են 1939 թ. ծնված Հ. Լ.-ի  մոխրացած դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել