Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝
Հունվարի 17-21-ն ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն:

Երևանի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           13.80C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -21.20C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -4.00C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել