Հրդեհից հետո տնակում դի են հայտնաբերել

Հունվարի 16-ին, ժամը 09.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սերո Խանզադյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.11-ին:

Ամբողջությամբ այրվել է ինքնաշեն փայտե տնակ: Ներսում փրկարարները հայտնաբերել են 1939 թ. ծնված Լ. Հ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել