Առաջիկա 5 օրերին էական փոփոխություններ չեն սպասվում

Հունվարի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Ըստ աղբյուրի՝ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Տնօրենը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին էական փոփոխություններ չեն սպասվում՝ արդեն գրանցված ջերմային ֆոնը կպահպանվի, կգրանցվի առանց տեղումների եղանակ:

Նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց Լոռու մարզում կապի և ազդարարման միջոցների տեղադրման մասին: Ս. Պետրոսյանը հայտնեց, որ Ստեփանավան քաղաքն ամբողջովին վերազինված է ազդարարման համակարգով, տարվում են աշխատանքներ անհրաժեշտություն ունեցող համայնքներում ծրագիրն իրագործելու ուղղությամբ:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և երեք մարզերում ծավալված ժամանակավոր հենակետերի աշխատանքների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել