20-ամյա զինվորը մահացել է

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել