Զորամասի մոտակայքում մեքենա է այրվել

Հունվարի 15-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ զորամասի մոտակայքում, այրվում է «Range Rover» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին այրվում է «Range Rover» մակնիշի 32 MN 222 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Գ.) շարժիչի հատվածը, ինչի հետևանքով վարորդ Գ. Գ.-ը դեմքի հատվածում ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրդեհը մարվել է ժամը 18.05-ին:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել