Վաղը կկայանա Լևոն Ալթունյանի կնոջ հոգեհանգստի արարողությունը

ՀՀ առողջապահության նախարարության մամաուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի տիկնոջ՝ Նատալյա Ալթունյանի անժամանակ վախճանի մասին բոթը երեկ բոլորն ընդունեցին խորը ցավով և մեծ ափսոսանքով՝ վշտակցություն հայտնելով Ալթունյան ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին։
Նրան ճանաչողները ցավ են ապրում ոչ միայն երիտասարդ կնոջ, այլև չափազանց բարի, շնորհաշատ և նվիրված տիկնոջ, ընկերոջ, պայծառ մարդու կորստյան կապակցությամբ։
Նատալյա Ալթունյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա վաղը՝ հունվարի 16­-ին, ժամը 18­-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 17-ին, ժամը 13-ին նույն տեղից»։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել