Երեք երիտասարդ տղաների դի է հայտնաբերվել

Այսօր առավոտյան Երևանի Նազարբեկյան փողոցում երեք երիտասարդի դի է հայտնաբերվել։ Դիերից երկուսը եղել են մեքենայի մեջ, մյուսը՝ ավտոտնակի հատակին:

9։30-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 18 հասցեից իրենց մոտ է բերվել 22-ամյա երիտասարդ մահացած վիճակում:
Տեղեկությունը Իրավաբան.netի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել