Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 13-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար»հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա է տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 53 NT 555 պ/հ (վարորդ Ա. Գ.) և «Տոյոտա» մակնիշի 33 TL 427 պ/հ (վարորդ Ա. Հ) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել