Հրազդանում երիտասարդ տղամարդու են դանակահարել

Հրազդանում հունվարի 12-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:

Տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում  հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ դեպը տեղի է ունեցել ժամը 01:14-ին: «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ ամրակային շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թվականին ծնված մի տղամարդ:

Այս պահին պարզվում են դեպքի հանգամանքները. կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել