Ե՞րբ ծխախոտների տուփերի վրա կհայտնվեն նախազգուշացնող լուսանկարներ ու ի՞նչ տեսք կունենան դրանք

Ծխախոտ արտադրող ընկերությունները մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը պետք է ծխախոտի տուփի սկզբնամասում և ետնամասում առողջության վնասող լուսանկարներ տեղադրեն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախորդ տարվա որոշմամբ՝ մինչև 2017թ. վերջը Եվրասիական տնտեսական միության անդամ երկների ծխախոտ արտադրող ընկերությունները ժամանակ ունեն պատրաստվելու նոր կանոնակարգերին, իսկ մինչ այդ ազգային կանոնակարգերն են լինելու նրանց համար առաջնային. «Մեր ծխախոտ արտադրող ընկերությունները մինչև նոյեմբերի 15-ն իրենց արտադրությունը պետք է համապատասխանեցնեն այդ պահանջներին, լինեն համապատասխան նկարներ, էսքիզներ, որոնք կան որոշման մեջ, խոսքն այն հիվանդությունների ցանկի մասին է, որ կարող են առաջանալ ծխելու հետևանքով»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նաև հավելեց, որ ամեն մի երկրի համար առանձին էսքիզներ են սահմանվել. «Կոնկրետ մեր պարագայում սահմանվել են հայերենով էսքիզներ, թե ինչպես պետք է դրանք լինեն»,- ասաց Աննա Օհանյանը՝ հավելելով, որ տնտեսվարողները ժամանակին, այսինքն՝ նախորդ տարի այդ մասին տեղեկացվել են:

Ստացվում է, որ տնտեսվարողները իրավունք ունեն մինչև նոյեմբերի 15-ը փոփոխություն կատարել ծխախոտների տուփերի վրա, հայեցողության կարգով այդ լուսանկարները կարող են հայտնվել առաջիկա մի քանի ամիսների ընթացում, սակայն նոյեմբերի 15-ից ուշ կդիտարկվի որպես խախտում:

Թե ինչ էսքիզներ են նախապատրաստվել Հայաստանի համար, տեսեք ստորև՝

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել