Վարչապետը նոր հանձնարարականներ տվեց. ուշադրության կենտրոնում է դպրոցների շենքային ոչ բարվոք պայմանները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այս տարվա առաջին նիստը մեկնարկեց նոր հանձնարարականներով:

Նա ասաց, որ Հայաստանը պետք է ունենաք հստակ ծրագիր՝ հասկանալու, թե էներգետիկ ոլորտում ինչ հզորությունների ու հնարավորությունների կարիք կան. «Այս քայլերին գնում են՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների իրականացման էլեկտարէներգետի համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաև հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության, անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր դպրոցների շենքերի պայմաններին, վարչապետը հանձնարարեց Կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ դասերն համապատասխան պայմաններում անցկացնելու համար. «Հանձնարարում եմ նաև երկշաբաթյա ժամանակահատվածում ներկայացնել առաջարկություններ շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների համար»,- նշեց գործադիրի ղեկավարը՝ անդրադառնալով Շիրակի Մարզի Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցի վիճակին. «Մենք հնարավորություն ունենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ստեղծելու, համենայն դեպս այդպես է ստեղծվել իրավիճը»,- եզրափակվեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել