Բնակարանում փրկարարները դի են հայտնաբերել

Հունվարի 12-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Ն. Մ.-ի (մոտ 61 տարեկան) դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել