Հաստատվեցին կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Կառավարությունը այսօր հաստատեց իր գործունեության պլանը 2017թ.-ին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նածագիծը, որով հաստատվում են կառավարության 2017թ. միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, գործունեու­թյան միջոցառումների հիմնավորումները և գերակա խնդիրների հիմնավորումները:

Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության աշխատանքային պլանում առկա է 140 գերակա խնդիր, 160 միջոցառում. «Առաջին անգամ նախատեսվում է նաև ենթախնդիրներ՝ սահմանվելով դրանց ժամանակացույցը»,- նշեց նա:

Հարցը ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմելով վարչապետին առաջարկեց հնարավորություն տալ ևս երեք օր քննարկել կառավարության աշխատակազմի հետ ծրագիրը, քանի որ ժամկետների հարց կա:

Ստորև ներկայացնում ենք ծրագրի հավելվածները.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել