Կառավարությունն առաջարկում է իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կատարելագործել և հստակեցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև մեծացնել դրանց հասցեականությունը: Այս մասին ասվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծում:

Քանի որ ընտանիքի կողմից տարվա ընթացքում սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, որոշման նախագծով առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Նշված ծրագրի արդյունքների ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները:

Կառավարությունն այսօր ընդունեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել