Խոշոր հրդեհ Իսրայելյան փողոցում. հայտարարվել է հրդեհի «Բիս 1» աստիճան

Հունվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող նախկին Կենտրոնի ՈԲ չշահագործվող շինությունից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է 23.11-ին, մարվել՝ 23.28-ին

Ամբողջությամբ այրվել է երկու սենյակ և նախասրահը՝ մոտ 70 քմ:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվում է վնասի չափը:  Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ ՀՓՋ հետաքննության բաժինը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել