Էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն կտրամադրվի

Տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել