Խանութի սեփականատերը տեսախցիկների առջև կրակում է գողերի վրա

Ամերիկայի Ջորջիա նահանգի Մեյլբթոն քաղաքում խանութի սեփականատերը տեսախցիկների առջև սպանում է երկու գողերից մեկին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին, սակայն տեսանյութը, որ իրականացվել է խանութի տեսախցիկների միջոցով, հիմա է հրապարակվել ցանցում:

Միջադեպը մարտաֆիլմ է հիշեցնում. Dixie Gun and Pawn խանութ են ներխուժում երկու անձ, աշխատակիցներից մեկը ձեռքերը վեր է բարձրացնում, սակայն նրա տարեց կոլեգան, արագ կողմնորոշվում է և վերցնում է զենքն ու կրակոցներ արձակում:

Առաջին կրակոցով նա սպանում է գողերից մեկին, երկրորդը փախչում է, տաղամարդը նրա հետևից կրակում է, սակայն չի խոցում: Հանցագործին առ այսօր փնտրում են:

Ավելի ուշ խանութի սեփականատերը ասել է, որ վերջին 30 տարիների ընթացքում, ինչ նրա ընտանիքին է պատկանում խանութը, մեկ անգամ չէ, որ գողերը փորձել են թալանել այն, սակայն սա առաջին դեպքն է, երբ նրանք ներխուժել են աշխատանքային ժամերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել