Կառավարության նիստին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մեկ հոգու

ՀՀ կառավարության առաջիկա նիստին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի Սամվել Աբգարյանին: Որոշման նախագծի համաձայն՝ նա սովորում է  ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի  12-րդ դասարանում: 2016թ. սեպտեմբերի 25-ին լրացել է նրա 19 տարին: Սովորելու տարիներին ծնողի հիվանդության պատճառով երկու անգամ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և այդ պատճառով կրկնել ուսումը նույն դասարանում: Ուսումնառությունը ավարտելու է   2017թ. հունիսին:

Ելնելով վերոշարադրյալից`  նախագծով առաջարկվում է Սամվել Վարդանի Աբգարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև  2017  թվականի  ամառային զորակոչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել