Երկու անձ է տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը հրազենային վնասվածքով

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր՝ հունվարի 11-ին գիշերը 01:00-ի կողմերը «Արմենիա» բժշկական կենտրոնից Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ 2 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային:

Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հաղորդեցին, որ ըստ ահազանգի քաղաքացիներից մեկի մոտ եղել է ձախ ազդրի հետին մակերեսի կտրած հետք և ձախ հետույքային շրջանի հրազենային վնասվածք, իսկ երկրորդ քաղաքացին ունի գլխի շրջանում սալջարդեր և քթի կոտրվածք:

Ըստ աղբյուրի՝ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և համապատասխան գործողություններ կատարել:

Վիրավորված քաղաքացիներն ի վիճակի չեն եղել պարզաբանումներ տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել