Լուծարում, թե՞ փոխատեղում. ի՞նչ է անում Դավիթ Լոքյանը

Կառավարությունը այս տարվա առաջին նիստին կլուծարի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության համակարգում գործող «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Մնացած դրամական միջոցներն նախատեսվում է ուղղել ՀՀ պետական բյուջե, իսկ գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Նշվում է, որ «Համակարգչային կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կենտրոն) ստեղծվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի:  Կենտրունն  ունի 14.5 աշխատող, 2017 թ. պետական բյուջեից հատկացումների ծավալը նախատեսված է 38 812 800 դրամ:

Լուծարումը գործի կեսն է, կառավարության նախագծում նաև նշվում է, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթներն անցնում են Միգրացիոն պետական ծառայությանը, արդյունքում ավելանում են հաստիքներ, նախատեսվում է հետևյալ ավելացումը.

– չորս պայմանագրային աշխատողներ` յուրաքանչյուրին ամսական 120,0 հազար դրամ աշխատավարձով (ներկայումս նրանք ստանում են  136,0 հազ.դրամ)

– մեկ պայմանագրային աշխատող` 156,0 հազ.դրամ ամսական աշխատավարձով (ներկայումս ստանում է 196,0 հազ.դրամ:

– մեկ գլխավոր մասնագետի հաստիքային միավոր:  Գլխավոր մասնագետի ամսական դրույքաչափը` 175,932 դրամ:

– մեկ առաջատար մասնագետի հաստիքային միավոր, ամսական դրույքաչափը` 129,634 դրամ:

Նախագիծը կներկայացնի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել