Պայթյուն Նոր Երզնկա գյուղում

Հունվարի 10-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1947 թ. ծնված Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան:

Ն. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Պայթյունի հետևանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռը և պատուհանները:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել