Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև էապես չի փոխվի

ԱԻՆ Հիդրոմետից հայտնում են, որ հանրապետության տարածքում հունվարի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով (բացառությամբ Արարատյան դաշտի), այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում`

Հունվարի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան` մառախուղ:

 

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Ի դեպ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում կատակել է նաև ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով՝ Արագած լեռան գագաթին էլ է -10, Երևանում էլ է -10 աստիճան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել