Այնթապում ընտանիք է թունավորվել

Հունվարի 9-ին, ժամը 5.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1976 թ. ծնված Ռուզաննա Գ.-ն և 2005 թ. ծնված Գոռ Գ.-ն Այնթապ գյուղի իրենց տանը վատ են զգացել, ախտորոշումը՝ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով»:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տանը, լոգանք ընդունելիս, ջրատաքացուցիչից գազի արտահոսքից:
Նրանք բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել