Վենեսուելայի խորհրդարանը Նախագահ Մադուրոյին հայտարարել է «պաշտոնից հեռացած»․ Սահմանադրության համաձայն սա Նախագահի հրաժարականն է

Վենեսուելայի խորհրդարանը որոշում է ընդունել, որի համաձայն Նախագահ Նիկոլաս Մադուրոն «պաշտոնից հեռացած»: Սահմանադրության համաձայն, նման որոշումը պետության ղեկավարի հրաժարականի հիմք է հանդիսանում:

Ըստ խորհրդարանի խոսնակ Հուլիո Բորգեսի, պատգամավորները Մադուրոյին «պաշտոնից հեռացած» են համարել ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ նրա անգործության պատճառով։

Ինչպես գրում է AFP-ին, ակնկալվում է, որ Գերագույն դատարանը կբեկանի այդ որոշումը։.

Նախագահ Մադուրոյի հրաժարականի դեպքում նոր ընտրությունները, կարող են նշանակվել միայն նրա նախագահական ժամկետի երկրորդ կեսին, որը, կսկսվում է հունվարի 10-ին: Հակառակ դեպքում, երկրի ղեկավարի պարտականությունները կստանձնի փոխնախագահը։

Վենեսուելայում, մի քանի տարի շարունակվող տնտեսական ճգնաժամը, հանգեցրել է սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների կրճատմանը։

2015թ․-ի դեկտեմբերին, ընդդիմությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում: Այդ ժամանակից ի վեր, խորհրդարանը Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես, ստորագրահավաք սկսեցին նախագահի հրաժարականի հանրաքվեի անցկացման ուղղությամբ։ Դատարանը դադարեցրել է ստորագրահավաքը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել