80 երկրների քաղաքացիներ կարող են առանց վիզայի մուտք գործել Բելառուս

Առանց վիզայի Բելառուս մուտք գործելու համար օտարերկրացիները պետք է ունենան անձնագիր (կամ արտասահմանում ճամփորդելու փաստաթուղթ), երկրում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար բելառուսական 42 ռուբլուն համարժեք գումար և Բելառուսում վավեր բժշկական ապահովագրություն։ Այս մասին տեղեկացնում է belarusfeed.com-ը։

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին թույլատրվում է հինգ օրով Բելառուսում գտնվել առանց մուտքի վիզայի։

Այսօր, հունվարի 9-ին, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համապատասխան հրամանագիր է ստորագրել։

Հրամանագրի համաձայն առանց վիզայի Բելառուս մտնելու իրավունք ունեն հետևյալ երկրների քաղաքացիները․

Ավստրալիա, Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Անտիգուա և Բարբուդա, Արգենտինա, Բարբադոս, Բահրեյն, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Վանուատու, Վատիկա, Միացյալ Թագավորություն, Վիետնամ, Հաիթի, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Հունաստաը, Դանիա, Դոմինիկա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Չինաստան, Կորեա, Քուվեյթ, Լատվիա, Լիբանան, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մակաո, Մակեդոնիա, Մալայզիա, Մալթա, Մալթայի Ուխտի, Մեքսիկայի, Միկրոնեզիա Ֆեդերատիվ Նահանգներ, Մոնակո, Նամիբիա, Նիդեռլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Օման, Պանամա, Պերու, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սամոա, Սաուդյան Արաբիա, Սեյշելներ, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սինգապուր, Սլովակիա, Սլովենիա, Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Սալվադոր, Էստոնիա և Ճապոնիա:

Միևնույն ժամանակ, Հաիթիի, Վիետնամի, Գամբիայի, Հնդկաստանի, Չինաստանում, Հոնդուրաս, Նամիբիայի, Լիբանանի և Սամոաի քաղաքացիների համար լրացուցիչ պահանջ է ԵՄ անդամ պետությունների կամ Շենգենյան գոտու երկրների տարածք ժամանելու նշումով մուտքի վիազայի և Բելառուսից հինգ օր անց հեռանալու չվերթի տոմսերի առկայությունը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել