Մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունվարի 9-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին: Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ  և կուտակված աղբ (3 խմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել