Իրազեկում ՀՀ քաղաքացիներին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն ՀՀ ոստիկանությունը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում) ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:

Վերջին անջամ ՀՀ ոստիկանությունը ընտրողների ռեգիստրի էլեկտրոնային տարբերակը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել է 2016 թվականի նոյեմբեր ամսին, որը և տեղադրվել է www.elections.am կայքում:

Թեև 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող անձանց նախնական ցուցակների հրապարակմանը բավականին ժամանակ կա, այնուամեայնիվ առաջարկում ենք մուտք գործել www.elections.am կայք և որոնման հնարավորությամբ ստուգել — արդյոք Ձեր տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում, թե ոչ,

–բնակելի տարածությունը ձեռքբերելուց հետո նախկին սեփականատերերը կամ բնակիչները հաշվառվել են արդյոք այլ հասցեով (այսինքն, համոզվել Ձեր հասցեում նրանց տվյալները կան, թե ոչ),

–եթե ունեք տեղեկություն այնպիսի անձանց մահվան վերաբերյալ, որ մահը վրա է հասել օտարերկյա պետությունում, ստուգել նրանց տվյալներն առկա են ռեգիստրում, թե ոչ,

–ընտրողների ռեգիստրում Ձեր կամ Ձեզ հետաքրքրող անձանց հասցեները ճիշտ են, թե ոչ:

Եթե կպարզվի, որ բնակարանը ձեռքբերելուց հետո նախկին բնակիչները դեռ մնացել են հաշվառման մեջ, բնակելի տարածության սեփականատերը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն նրանց հաշվառումից հանելու համար՝ ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և սեփականության իրավունքի վկայական:

Եթե ընտրողների ռեգիստրում կհայտնաբերվեն մահացած անձանց տվյալներ, կարող եք դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ իմ ֆեյսբուքյան էջին:
___________________________________________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
1.www.elections.am կայքում անձի անհատական տվյալները մուտքագրելուց հետո, եթե դրանք առկա են ընտրողների ռեգիստրում, համապատասխան հասցեի պատուհան մուտք գործելիս կարող եք ծանոթանալ նաև այդ հասցեում մյուս ընտրողների տվյալներին:
2.Հաշվի առնելով այն, որ տվյալները տրամադրվել են նոյեմբերի սկզբին, հետևաբար դրանից հետո փոփոխությունները ներառված չեն www.elections.am կայքում:
Առկա չեն նաև այն անձանց տվյալները, ում 18 տարին էլեկտրոնային ցուցակները տրամադրելու դրությամբ դեռ լրացած չի եղել կամ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրով հաշվառում չեն ունեցել:

 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել