Այս տարվա առաջին զորակոչիները բանակ են մեկնել Սարդարապատից

Արմավիրի մարզից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու համար այսօր Սարդարապատում տեղի ունեցավ առաջին զորակոչը: Ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, բարձրաստիճան զինվորականներ, այլ պաշտոնյաներ: Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել Արցախյան հերոսամարտում մարտնչած և հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսք հղեց զորակոչիկներին՝ կոչ անելով սրբությամբ ու հավատով պաշտպանել և անառիկ պահել հայրենի եզերքի սահմանները:

Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նորակոչիկներին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր երիտասարդ պետք է գիտակցի, որ Հայրենիքի կողմից պաշտպանված քաղաքացուց այլևս դառնում է հայրենիքի պաշտպան, Հայոց բանակի արժանի զինվոր, ում նայելով հասարակությունը գիտակցում է, որ հայրենիքը պաշտպանված է: Զինված ուժերի ղեկավարությունն ու հրամանատարությունն էլ իր հերթին անում են ամենայն հնարավորը, որպեսզի բանակային երկու տարիները ծառայեն ի նպաստ հայ զինվորի գիտելիքների ու հմտությունների հարստացման, նրա հայրենասիրական հատկանիշների առավել բարձրացման:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել