Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաեւ Մակարով տեսակի ատրճանակ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ Հայկ Հակոբյանը Գեղարքունիքի փոխմարզպետի որդին է, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է, ով երեկ է սպանվել` հրաձգության արդյունքում:

Ստորև ներկայացնում ենք Մեխակ Հարությունյանի լուսանկարները, որոնք վերցրված են նրա ֆեյսբուքյան էջից`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիմնական լուսանկարում` Հայկ Հակոբյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել