Դպրոցներում ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք չկա

Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը: Նա հիշեցնում է, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին:

«Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն»,- նշել է Լուսինե Մարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել