Ահաբեկչություն Երուսաղեմում. բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտների

Իսրայելի Երուսաղեմ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Լրատվամիջոցները փոխանցում են, որ բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Ոստիկանությունը միջադեպը գնահատել է որպես ահաբեկչություն:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով` անհայտ անձը բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտներին, որի հետևանքով 15-ից ոչ պակաս մարդ վիրավորվել է, նրանցից 4-ը մահացել են:

Նշվում է, որ վարորդի վրա կրակ է արձակվել, նա վիրավորված է: Այս մասին գրում է NTV-ն:

Israel News Online-ից էլ տեղեկանում ենք, որ ահաբեկիչը արաբ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել