Ֆլորիդայի մարդասպանին մահապատիժ է սպառնում

ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել է Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ օդանավակայանում կրակոցներ արձակող անձի նկատմամբ, նրան սպառնում է մահապատիժ: Այս մասին РИА Новости-ի փոխանցմաբ հայտնում է AP-ն:

Հիշեցնենք, որ կրակոցները տեղի են ունեցել այս ուրբաթ` օդանավակայանի այն հատվածում, որտեղ անձանց տրամադրում են ուղեբեռը: Լատինաամերիկացի Էսթեբան Սանտյագոն կրակոցներ է արձակել, որի արդյունքում մահացել են 5-ը, 40-ից ավելի անձիք վիրավորվել:

Իրավապահները խուզարկել են կասկածյալի տունը, ուսումնասիրել նրա համակարգիչն ու բջջային հեռախոսը, փոխանցվում է, որ տերորիստական կազմակերպությունների տվյալներ այդ կրիչներում չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել