Թունավորման հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով, թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2015 թ. ծնված Գայանե Գ.-ն, 2014 թ. ծնված Շուշաննա Գ.-ն, 2012 թ. ծնված Երվանդ Գ.-ն, 1992 թ. ծնված Ամալյա Դ.-ն, 1968 թ. ծնված Գայանե Գ.-ն և 1991 թ. ծնված Սիրանուշ Ս.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, նշված անձինք իրենց տանը վատ են զգացել, որից հետո դիմել են բուժօգնության:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել