Զարմացրել է արդարացնող դատավճիռների քանակը

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

 -Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Ոչ մի բանով, սովորական տարի էր։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Վահե Գրիգորյանը

-Կայի՞ն զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:

-Յուրահատուկ, որ կցանկանայի նշել, ոչ։

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Արդարացումների քանակը։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Նվերները տոնածառի տակ թողնելուց առաջ պետք է դատարանի թույլտվություն ստանար։ Պաշտոն չէի տա, արդեն ունի։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ընտանիքիս հետ։

– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Իհարկե, բուդը ես եմ պատրաստում։

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Արդարություն, որի պակասը այդքան զգացվում է։

-Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Կրտսեր որդիս /3.5 տարեկան/ ավտոմատ էր ուզում, որ գնա Ղարաբաղ, թուրքերին սպանի, որ մեր զինվորների վրա չկրակեն… Մենք չենք սովորեցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել