17.6 միլիոն դրամ է հատկացվել Դիլիջանի լուսավորության ապահովման համար

Դիլիջանի քաղաքապետարանը նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին պայմանագիր է կնքել «Իրիզինա» ընկերության հետ՝ 2017թ. ընթացքում համայնքի փողոցների լուսավորության ցանցի սպասարկման ծառայությունների համար։ Գործարքի արժեքը կազմել է 17,6 միլիոն դրամ։

Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծառայությունը ներառում է  քաղաքում 2 շատրվանային համակարգի շահագործում, 1881 հատ լուսավորության սյան սպասարկում, փչացած սարքավորումների, մալուխների փոխում և նորոգում, ծռված հենասյուների ուղղում, լամպերի փոխում։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել