Ի՞նչ իրավիճակ է եղել առաջնագծում

ԼՂՀ ՊԲ-ից հաղորդում են, որ հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 500 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել