ՊՆ-ն գնել է 2 հատուկ նշանակության մեքենա

Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին պայմանագիր է կնքել «Տելիա-Մեդ» ՓԲ ընկերության հետ՝ երկու հատ հատուկ նշանակության (ֆլյուորոգրաֆիկ մեքենա բարձր անցողունակությամբ ավտոմեքենայի բազայի վրա) մեքենայի գնման համար։ Գնման փաստաթղթի համաձայն՝ գնված մեքենաները 2016 թվականի արտադրության են։

Գործարքի գինը կազմել է շուրջ 132 միլիոն դրամ։new-picture-3

Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ի սկզբանե այս ընկերության հայտը գնման մրցույթին մասնակցելու մերժվել է․ «․․․ քանի որ «ՏելիաՄեդ» ՓԲԸի գնային առաջարկի հաշվարկման ճշտությունը սխալ է, մասնավորապես գնային առաջարկում ներկայացված է ԱԱՀ-ի սխալ հաշվարկ»:

18.10.2016թ-ին «ՏելիաՄեդ» ՓԲԸ–ն բողոք է ներկայացրել ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդ»։

Սակայն այս ընկերությունը բողոքարկել է այս որոշումը և ընթացակարգով գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Գնումների բողոքարկման խորհրդի 01.11.2016թ.-ի կայացված որոշումը,ընթացակարգի 1-ին տեղ զբաղեցնող է ճանաչել «Տելիա-Մեդ» ՓԲԸ-ին։

Ի դեպ, մրցույթին մասնակցող մյուս ընկերությունները բավականին բարձր գնային առաջարկներ են ներկայացրած եղել։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել