Ավտոկայանատեղի տուրք վճարողները պետք է իմանան այս մասին

Ավտոկայանատեղի տուրքը վճարվում է միայն ընթացիկ տարվա համար և ընթացքում, ընդ որում`

1) ընթացիկ տարվա տարեկան տուրքը վճարվում է տվյալ տարվա ընթացքում և համարվում է վճարված վճարման պահից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

2) ընթացիկ տարվա ամսական տուրքը համարվում է վճարված վճարման պահից մինչև ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթիվը: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը, ընդ որում.

ա. եթե տվյալ ամսվա վերջին օրը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարողները տուրքի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում սահմանված շաբաթական և (կամ) օրական տուրքի վճարման հաշվարկների ձևերով,

բ. եթե տվյալ ամսվա վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված տուրքի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

3) ընթացիկ տարվա շաբաթական տուրքը համարվում է վճարված վճարման պահից մինչև ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը, ընդ որում.

 ա. եթե տվյալ շաբաթվա վերջին օրը լրանում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա վճարողները տուրքի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում սահմանված օրական տուրքի վճարման հաշվարկի ձևով,

բ. եթե տվյալ շաբաթվա վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված տուրքի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

4) ընթացիկ տարվա օրական տուրքը համարվում է վճարված վճարման պահից մինչև հաջորդ օրվա համապատասխան ժամը, ընդ որում.

ա. եթե վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին, ապա վճարողները տուրքի հետագա վճարումները կարող են կատարել սույն կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետում սահմանված մեկ ժամվա տուրքի վճարման հաշվարկի ձևով,

բ. եթե վերջին օրը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից հետո, ապա վճարված տուրքի գումարը համարվում է վճարված մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:

5) ընթացիկ տարվա մեկ ժամվա տուրքը վճարվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 5 րոպե տեղական տուրք չի վճարվում, իսկ 5 րոպեից ավելի կայանելու համար վճարվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ մեկ ժամվա համար սահմանված տուրքի դրույքաչափը` յուրաքանչյուր մեկ ժամի համար:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել