Վրաերթի հետևանքով 27-ամյա երիտասարդ է մահացել

Հունվարի 3-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթակվել. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota camry» մակնիշի 34 AN 290 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Ռ. Ա.-ին և 1990 թ. ծնված Մ. Գ.-ին:

Մ. Գ.-ը  տեղում մահացել է, իսկ Ռ. Ա.-ը՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել