Ինչպե՞ս է կատարվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Շատերի համար գաղտնիք չէ, որ անշարժ գույք գնելու կամ վաճառելու պայմանագրերը ենթակա են պարտադիր վավերացման նոտարի կողմից: բայց միայն պայմանգաիր կնքելը դեռ բավարար չէ գնված կամ վաճառված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար:

Այսպես, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

Նշենք նաև, որ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերը նշված պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
Ընդ որում, պետք է նաև իմանալ, որ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել