Իսկ դուք գիտեք, թե ինչպես են Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում Իտալիայում

Համաձայն հին ավանդույթի, որը դեռևս շատ վայրերում պահպանվում է, հատկապես՝ հարավում, Ամանորին՝ հենց կեսգիշերին, պատուհաններից ցած են նետվում հին  իրերը, որը խորհրդանշում է պատրաստակամությունը ընդունելու նոր տարին: Ուստի, անհրաժեշտ է զգոն լինել զբոսնելիս:

Շատ իտալացիներ իրենց տներում ունեն Սուրբ Ծննդյան օրորոցն ու գոմը: Սուրբ Ծննդյան օրորոցներով և հյուղակների արտադրությամբ աշխարհում հատկապես հայտնի է Իտալիայի Նապոլի քաղաքը, որը Սուրբ Ծննդյան ամենամեծ հյուղակն ունեցող քաղաքն է համարվում,:

Ըստ ավանդույթի՝ այդ հյուղակները տեղադրվում են դեկտեմբերի 8-ին, բայց մանուկ Քրիստոսի պատկերն այդ հյուղակում տեղադրվում է միայն դեկտեմբերի 24-ի երեկոյան:

Իտալիայում Սուրբ Ծննդյան հիմնական ուտեստը համարվում է ծովամթերքը: Մատուցվում են ձկով պատրաստված 7 ճաշատեսակներ, որը ոմանք կապում են աշխարհի արարման 7 օրերի հետ, իսկ ոմանք էլ` կաթոլիկ եկեղեցու 7 խորհրդի հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել