Ճանապարհներին ցածր տեսանելիություն է և բուք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Թալինի և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 30-50 մ: Ապարանի և Հրազդանի ճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-200 մ:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել