Նման մթնոլորտում այդքան էլ կարևոր չէ, թե դու ինչ լավ օրենքներ ունես. Սամվել Մարտիրոսյան

Պարզվում է՝ խոհանոցային «ծանր» պարտականություններ ստանձնած, մեդիափորձագետ Սամեվել Մարտիրոսյանն այնքան էլ չի սիրում, երբ իրեն գրում են: Նա պատասխանել է  Իրավաբան.net-ի ամանորյա բլից-հարցերին.

2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:

-Ինձ թվում է, 2008-ից հետո ամենածանր տարին էր Հայաստանի համար։ Բայց դե ամեն փորձություն տալիս է հնարավորություն ինչ-որ բան հասկանալ ու սովորել։ Եթե կոնկրետ իմ մասին խոսեմ, ապա ամենամեծ ձեռքբերումներից չէի խոսի, քանի որ առանձնապես յուրահատուկ բան չի պատահել։ Հետաքրքիր բաներ եղել են, ինչ-որ նոր ոլորտներ եմ փորձում նվաճել, տեսնենք, ոնց կլինի։ Իսկ ձախողումներից՝ երեւի այն, որ ահավոր շատ ժամանակ վատնել եմ տարբեր անիմաստ բաների վրա։

11140027_156044054745333_7954669385687015873_n

-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի:

-Գիտեք, կարծում եմ, որ մեր երկրում իրավական բարեփոխումները շատ քիչ բան են նշանակում, քանի չկա օրենքին ուժ տալու խիզախությունը։ Քանի օլիգարխների տղերքը հանգիստ խախտում են ճանապարհային օրենքները, մենաշնորհները ծլում-ծաղկում են, պատգամավորները բիզնեսով են զբաղվու եւ այլն, նման մթնոլորտում այդքան էլ կարեւոր չէ, թե դու ինչ լավ օրենքներ ունես։

-Մասնագիտական զավեշտալի ի՞նչ դեպքեր են եղել:

-Ամենազավեշտալին եղել է վերջերս մի օր, երբ ֆեյսբուքով ոչ մի հոգի, բացարձակ ոչ մի մարդ չի խնդրել օգնեմ ինչ֊որ համակարգչային հարցով։ Շատ զավեշտալի օր էր։ Ցավոք, միակն էր տարվա մեջ։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ պատգամավոր:

-Դե դա միանշանակ է։ Մենք ոչ միայն ոչ մի նվեր չէինք ստանա, այլ դեկտեմբերի 31-ին բոլորիցս ձյունանուշիկները գումար կհավաքեին․ մյուս պատգամավորներին նվերներ առնելու համար։

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Միշտ տանը, ընտանիքով։ Ու միշտ բարեկամ, ընկերներով։ Սուրբ ծնունդը շատ ավելի կամերային։

Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:Фото Arsen Kharatyan.

-Կյանքում չեմ խնդրել ոչ մի նվեր։ Միշտ ուզել եմ անակնկալ լինի։

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Խոհանոցում ես երկու բան եմ անում։ Առաջինը՝ ծանր ֆիզիկական գործերը։ Հիլը ծեծել, մուսկաթը տաշել։ Ու երկրորդը․ խոզի բուդը հիմնականում իմ վրա է։ Այ հեսա գրում եմ սա ու գնամ բուդը սկսեմ։

Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Ուզում եմ ինչ֊որ հետաքրքիր նոր բաներ սովորել։ Տեսնենք, դեռ չեմ որոշել, կոնկրետ ինչ։ Համ էլ էլեկտրակիթառ եմ նվեր ստացել, մի լավ կնվագեմ։ Մնացել ա դիսթորշն առնեմ, հարեւանները կքաշվեն։

Ա.Չ

Լուսանկարները՝ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել