Զինված Սանտան ներխուժել է Ստամբուլի գիշերային ակումբ. կան տասնյակ զոհեր

Հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ մարդիկ տոնում էին Նոր տարին: Այս մասին հաղորդում է ՌԻԱՆովոստին՝ հղում տալով Ռոյթեր լրատվական գործակալությանը:

Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ, 69-ը հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նաև հայտնի է, որ զոհերի թվում 16 օտարերկրյա քաղաքացի կա:

Ստամբուլի իշխանություններն ահաբեկչություն էին որակել քաղաքի Բեշիքթաշ թաղամասում Reina ակումբում տեղի ունեցած դեպքը:

Սանտա Կլաուսի հարձակման հետևանքով զոհվածներից շատերի անձը հաստատված չէ:

Ժամեր անց համացանցում է հայտնվել հարձակման տեսագրությունը:

1485052544c1driikxgaashlf

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել