Նորություններ

Մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր»  ավտոճանապարհներին և Շիրակի մարզում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում  տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել