Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Արդեն անցյալում է մնացել 2016թ.-ը, տարի, որը մեր երկրի, մեր քաղաքացիների համար առանձնացավ ինչպես վերելքներով, այնպես էլ կտրուկ վայրէջքներով: 2016թ.-ը բավականին հագեցած տարի էր:

Ցավոք, անցնող տարին առանձնացավ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո աննախադեպ բախումներով հայ-ադրբեջանական սահմանին, մեր երկրի, մեր խաղաղության համար կյանք տվեցին հայ զինվորներ ու սպաներ, նրանց սխրագործությունների մասին դեռ երկար կխոսվի:

2016թ.-ը կարևորվեց օրենսդրական կյանքում մի շարք ձեռքբերումներով: Ի վերջո, քաղաքական օրակարգ մտավ և ընդունվեց ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց ճիշտ կիրառկման արդյունքում մեր հասարակությունը միայն շահելու է:

2017թ.-ին ձեզ մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, առողջություն և հաջողություն, իսկ հաջողված լինելու համար նախ և առաջ հարկավոր է լիարժեք իմանալ ու գործնականում կարողանալ իրացնել սեփական իրավունքները:

2017 թվականը մեր բոլորի տարի է լինելու: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել