Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից /10 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել